Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Վարդան Մամիկոնյան. ինչպիսի՞ն է եղել իրականում նա

SOCIETY

Մենք գիտենք, որ...

Այս նկարում սպարապետ Վարդան Մամիկոնյանն է՝ մեր ազգային հերոսը, Ավարայրի ճակատամարտում զոհված և Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասված։

Իրականում այդպես չէ։ Չէ, խոսքը Վարդան Մամիկոնյանին վերագրվող հերոսությունների մասին չէ, այլ նկարի:

Այսօր երևի շատերը չգիտեն, թե ինչպես է ստեղծվել մեր ազգային մեծ հերոսի առավել տարածված ու հայտնի այս դիմապատկերը: Այդ նկարի ստեղծման հակիրճ պատմությունն իր ժամանակին տվել է նշանավոր մանկավարժ, գրական– թատերական գործիչ Սեդրակ Մանդինյանը (1844–1915) իր «Վարդան Զորավարի պատկերը» վերտառությամբ հոդվածում։ Նա հոդվածում նշում է, որ «գրչագիրներում Վարդանի պատկերը քիչ է պատահում, այնտեղ նա նկատվում է միշտ չալմայով, սոսկական ոչ զինվորական հագուստով, չոքած կամ ծալապատիկ նստած, կարծես թե որպես աղոթյալ–աղոթող»: Իհարկե, ձեռագիր մատյաններում եղած մանրանկարների հիման վրա անիմաստ էր նշված տեսքով նկարել մեծ զորավարին:

Հաշվի առնելով այս ամենը` ազգային– պահպանողական անվանի գործիչ Կարապետ Եզյանը 1850–ականների վերջերին Մոսկվա ժամանած մի ֆրանսիացի նկարչի ծանոթացնում է Վարդան Մամիկոնյանի գործունեությանը և խնդրում նրան` ստեղծել սպարապետի իդեալական դիմանկարը: Անհայտ է մնացել ֆրանսիացի նկարչի ինքնությունը, այդ մասին լռել է նաև Ս. Մանդինյանը: Մի բան, սակայն, ակնհայտ է, որ նկարիչը Կ. Եզյանին խոստացել է ստեղծել սպարապետի պատկերը և շատ շուտով կատարել իր խոստումը: Նա վերոհիշյալ զրույցից հետո սկսում է ուսումնասիրել հայկական դիմագծերը և այդ նպատակով վերցնում է Նիկողայոս Ալադադյանի և Պետերբուրգի համալսարանի ուսանող, հետագայում` հասարակական գործիչ և «Հյուսիսափայլ» ամսագրի աշխատակից Մարտիրոս Սիմոնյանի լուսանկարները: Այսպիսով, Մ. Սիմոնյանի և Ն. Ալադադյանի լուսանկարները հիմք ընդունելով` ֆրանսիացի նկարիչը ստեղծում է Վարդան զորավարի պատկերը` «մի զինվոր հռովմեական տարազով, որպես իդեալական Վարդան, որ ձեռքին ունի ոչ թե մերկացրած սուր, այլ պատյանով մի դաշույն, որպես մի խորհրդանշան հավատով զինվորության»: Նկարիչն այս դիմանկարը հանձնում է Կ. Եզյանին, որը նորաստեղծ պատկերը բազմացնում և ուղարկում է թեմակալ առաջնորդներին, որպեսզի նրանք տարածեն ժողովրդի մեջ:

Արդեն դրանից հետո, հիմք ընդունելով այս անհայտ նկարչի նկարը, Գրիգոր Խանջյանը ստեղծել է «Վարդանանք» հանրահայտ և եզակի պատկերագորգը (գոբելեն), Հովհաննես Խաչատրյանը՝ Մատենադարանի շենքի սրահի «Ավարայրի ճակատամարտը» խճապատկեր որմնանկարը, Երվանդ Քոչարը՝ վեհաշուք արձանը` կանգնեցված Երևանի օղակաձև զբոսայգում, և այլ գեղանկարիչներ, քանդակագործներ ևս ստեղծել են նրա պատկերով ստեղծագործություններ:

Դե ինչ, ստիպված ենք հաշտվել այս իրողության հետ, հո չենք վերցնի ու փոխենք մեր բոլոր արձաններն ու նկարները, նաև հետ վերցնենք Սուրբ Վարդան Մամիկոնյան հուշամեդալները։ Համարենք, որ մեր ազգային հերոսին պլաստիկ վիրահատության են ենթարկել՝ տալով այդ տեսքը, քանի որ այն ժամանակ Հայաստանում բժշկությունը բարձր մակարդակի վրա էր՝ ինչպես մնացած ամեն ինչը։ Թեպետ, ի՞նչ իմանաս, գուցե հենց այդպիսին էլ եղել է...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank