Դիրքերում մահացած պայմանագրային զինծառայողը 3 երեխաների հայր էր. ընտանիքն ապրում է փայտե տնակում
SOCIETYN զորամասի մարտական դիրքերում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանը 45 տարեկան էր, 3 երեխաների հայր: Այս մասին NEWS.am-ին ասաց Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի ղեկավար Գեւորգ Միսակյանը, որի համագյուղացին էր մահացած զինծառայողը: Մելքոնյաններն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, տուն չունեն, բնակվում են փայտե տնակում:
«2 աղջիկ, 1 տղա ունի, աղջիկներից մեկին մեկ շաբաթ առաջ է ամուսնացրել, տղան էլ դպրոցական է»,- ասաց գյուղապետը:
Հիշեցնենք, որ Հովհաննես Մելքոնյանը մահացել է հունիսի 22-ին: Դեպքի հանգամանքները պարզվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



