Արշալույս գյուղում Մանվել Գրիգորյանի եղբորորդի համայնքապետը կհանդիպի իր հրաժարականը պահանջողներին
SOCIETYԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հայրենի գյուղում՝ Արշալույսում, գյուղացիները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականը. նա Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետը ասաց, որ իր հրաժարականը պահանջող գյուղացիների հետ հունիսի 26-ին հանդիպում է տեղի ունենալու, որտեղ ինքը բոլորի հարցերին կպատասխանի:
«Ինչ հարցեր բարձրացվել են իմ վերաբերյալ, բոլորի պատասխանը լինելու է, ոչ մի հարց անպատասխան չի մնա այդ օրը»,- ասաց նա:
Զարզանդ Գրիգորյանի խոսքով՝ 1997 թվականից իրենք լավ հարաբերությունների մեջ չեն եղել Մանվել Գրիգորյանի հետ, իսկ 2007-2008 թվականներից ընդհանրապես չեն շփվել:
Նշենք, որ գյուղապետը համայնքը ղեկավարում է 2008 թվականից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



