Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարը չի բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգումը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսը չի բացառել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու անցումային շրջանի երկարաձգումը։ Այս մասին նա հայտարարել է կիրակիր օրը Sky News հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով, Միացյալ Թագավորությունը Brexit-ի արդյունքում պետք է լքի եվրոպական միասնական շուկան եւ ԵՄ մաքսային միությունը, ինչպես նաեւ դուրս գա Եվրոպական դատարանի իրավազորությունից։
«Եթե մենք փոքր-ինչ հետաձգենք այն, որ նվազագույնի հասցնենք բացասական հետեւանքները, ապա ես դրան կողմ եմ։ Սպասելով 40 զուր տարիներ, որ դուրս գանք Եվրամիությունից, մի քանի լրացուցիչ ամիսն ինձ չի անհանգստացնում, եթե մենք ճիշտ կուրս ընտրենք»,-ասել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



