Գեղարքունիքում խոշոր վթարի հետեւանքով 5 տուժած հոսպիտալացվել է (ֆոտո)
SOCIETYԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Այսօր՝ հունիսի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում Սեւան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են ՎԻԼԻՍ մակնիշի 34 MM 936 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով ՎԻԼԻՍ-ը կողաշրջվել է, ՎԱԶ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 5 տուժած կա. վիրավորներից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, 4-ը՝ Սեւանի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:




1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



