Վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ից ազատվելու մասին (վիդեո)
SOCIETYՎարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օգտատերերից մեկը հարց է ուղղել. «Սիրելի՛ վարչապետ, օգնե՛ք՝ ժողովուրդը ազատվի Գարեգին Բ կաթողիկոսից, շատ մարդիկ վախենում են միանալ շարժմանը, նույնիսկ հոգեւորականներ, դուխ տվե՛ք նրանց»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմաների վերաբերյալ իր տեսակետը հայտնել է, եւ այն չի փոխվել. «Եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին: Ես համոզված եմ, որ վարչապետը չպետք է խառնվի եկեղեցու գործերին. ես այս դիրքորոշմանն եմ»,- ընդգծեց նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



