Մերկելը շնորհավորել է Էրդողանին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է, որ Թուրքիան դառնա բազմակարծիք եւ նպաստի ժողովրդավարական մասնակցությանը, հաղորդում է AP-ն:
Մերկելը նշել է, որ Թուրքիան մեծ պատասխանատվություն է դրսեւորել Մերձավոր Արեւելքում ցնցումների դեմ պայքարում եւ միգրանտների խնդիրների լուծման հարցում: «Առավել եւս, որ մենք ցանկանում ենք կայուն եւ բազմակարծիք Թուրքիայի գործընկերը լինել, որտեղ ժողովրդավարական մասնակցությունը եւ օրենքի պաշտպանությունը ամրապնդվում են», - գրել է նա Էրդողանին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



