Ես չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում. Փաշինյան
SOCIETYԵս չեմ կարող ձեւակերպել խնդիր, որ ինչ-որ մեկը հայտնվի ճաղերի հետեւում: Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին, թե «Դուք էլ եք հուսո՞վ, որ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ճաղերի հետեւում, իսկ նրա թալանած մի քանի մլրդ դոլարը կվերադարձվի պետությանը»։
«Ես հստակ ձեւակերպում եմ խնդիր, որ բոլոր նրանք, որոնք թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ են եղել, նրանք պետք է հայտնվեն ճաղերի հետեւում։ Իսկ թե ով պետք է հայտնվի ճաղերի հետեւում, դրանով պետք է զբաղվեն քննչական մարմինները եւ, ի վերջո, դատարանը պետք է որոշի»,- հայտարարեց Փաշինյանը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



