Մելբուռնի կենդանաբանական այգում վայրի աղվեսը 14 պինգվինների Է խեղդել
SOCIETYՎայրի աղվեսը ներթափանցել Է Մելբուռնի «Վիկտորիա» կենդանաբանական այգու տարածք եւ խեղդել 14 փոքր պինգվինների: Այս մասին հաղորդել Է հիմնարկության կայքը:
Ողջ մնացած 15 պինգվիններին տեղափոխել են հուսալիորեն պաշտպանված վայր: Դրանք այնտեղ կգտնվեն, քանի դեռ աղվեսը չի հեռացել կենդանաբանական այգուց կամ Էլ չեն բռնել դրան: Գիշատչին որսալու համար ներգրավված Է աղվեսների մասնագետ:
«Վիկտորիայի» տարածքում տեղակայված են հսկման խցիկներ եւ թակարդներ, բայց դրանք, փաստորեն, աղվեսին չեն խանգարել:
Փոքր պինգվինը բոլոր պինգվինների ամենափոքր տեսակն Է: Դրա մարմնի երկարությունը կազմում Է շուրջ 30 սանտիմետր, քաշը՝ 1 – 1,5 կիլոգրամ: Բնակվում Է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի հարավի ծովեզերքին եւ մերձակա կղզիներում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



