Թիվ 27 երթուղու ավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց, բայց գողոնը չկա
SOCIETYՀունիսի 20-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում 49-ամյա Րաֆֆի Գ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 15.10-ից 15.20-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող եւ բանկի քարտ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 25-ին, ժամը 16.30-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 22 հասցեի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Հարություն Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



