Զովունիում Skoda-ի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուն. Վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է (ֆոտո)
SOCIETYԿոտայքի մարզում, հունիսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում 67-ամյա Էդիկ Չ.-ն Զովունի գյուղի 1-ին փողոցի 162 հասցեի դիմաց՝ Զովունի գյուղապետարանի հարևանությամբ, իր վարած Skoda մակնիշի 34 ՍT 892 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 61-ամյա Մերուժան Պ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Եղվարդ քաղաքի Նաիրիի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



