Դիմեք Յունիբանկի Non-Cash վարկի համար օնլայն` առանց բանկ այցելելու
ECONOMICS«Non-Cash» անկանխիկ սպառողական վարկերի համար այսուհետ կարելի է դիմել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Այդ կերպ Յունիբանկն էապես խնայում է իր հաճախորդների ժամանակը` հնարավորություն ընձեռելով վարկի համար դիմել ցանկացած պահի: Հաճախորդների հարմարավետության ապահովման համար վարկի հայտը կարելի է լրացնել` այցելելով ինչպես www.unibank.am կայք, այնպես էլ ֆեյսբուք:
Իր մատճելի պայմանների և պարզ ընթացակարգի շնորհիվ, «Non-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին: Վարկը տրամադրվում է անկանխիկ` քարտով, մինչև 48 ամիս ժամկետով: Գումարը կազմում է մինչև 1 մլն ՀՀ դրամ, տոկոսադրույքը` 15% տարեկան:
Վարկի գծով մարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում` սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` բանկի վճարային տերմինալների միջոցով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի:
Սպառողական վարկավորման շուկայում Յունիբանկն առաջատար բանկերից մեկն է, ինչը մեծապես պայմանավորված է բնակչության համար վարկավորման մատչելի պայմանների ապահովմամբ: Այսօր Յունիբանկն օրական տրամադրում է ավելի քան 1 000 վարկ:
«Յունիբանկը մեծ ուշադրություն է հատկացնում հատկապես արագ և պարզ սպասարկմանը և ձգտում է ծառայությունները մատուցել հաճախորդի համար ամենահարմար տարբերակով: Վարկերն առավել մատչելի դարձնելու համար այս տարի բանկի կողմից արդեն իսկ վերանայվեցին և նվազեցվեցին սպառողական վարկերի տոկոսադրույքները: Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որ հնարավորություն ընձեռեց իր հաճախորդներին վարկի համար դիմել նաև օնլայն: Այսօր մենք հայտի օնլայն տարբերակ ենք առաջարկում նաև Non-Cash վարկի համար, որպեսզի մեր հաճախորդները կարողանան օգվտել մեր ծառայությունից հենց իրենց տանը` առանց բանկ այցելելու և առավել ևս հերթ կանգնելու»,- նշեց Յունիբանկի Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
4
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
5
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...



