Շվեդիան, հաղթելով Մեքսիկային, դուրս եկավ փլեյ-օֆֆ. F խումբ
SPORTՖուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երրորդ տուրում Եկատերինբուրգի համանուն մարզադաշտում կայացավ Մեքսիկա-Շվեդիա հանդիպումը:
Հյուսիսամերիկացիերը մեկնարկում առավելություն ունեի, որը գոլի վերածել չհաջողվեց: Շվեդներն էլ չէին օգտագործում իրենց հնարավորությունները: Գնդակին առավել շատ տիրում էին «ացտեկները» և վիճակագրական մյուս ցուցանիշներով ևս գերազացում էին Շվեդիային: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց և թիմերը ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում շվեդները կարողացան բացել խաղի հաշիվը: 50-րդ րոպեին աչքի ընկավ Աուգուստինսոնը: Եվրոպացիները շարունակեցին տիրել խաղային իրավիճակին և 62-րդ րոպեին մեքսիկացիները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Գրանկվիստը: Շվեդիայի հավաքականին 3-րդ գնդակը խփել օգնեց Մեքսիկայի ընտրանուց Ալվարեսը, ով դարձավ ինքնագոլի հեղինակ: Մեքսիկա-Շվեդիա` 0:3:
Շվեդիայի հավաքականը F խմբում զբաղեցրեց 1 հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: