Բազմաբնակարան շենք ունեցող ՔՊ–ական մարզպետը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 1–ին Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնած Ռոմանոս Պետրոսյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Պետրոսյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բազմաբնակարան բնակելի շենք ու հողամաս: Նրան է պատկանում նաև «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենան:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ մարզպետն ունեցել է փոխառություններ և բաժնեմաս՝ համապատասխանաբար 300 հազար ու 60 հազար դրամ արժողությամբ: Դրամական միջոցները հունիսի 1–ի դրությամբ եղել են 350 հազար դրամի չափով, իսկ եկամուտները՝ 588 հազար դրամի չափով: Վերջինը ստացվել է աշխատավարձից: Ռոմանոս Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նախորդ տարի եղել է Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքի ԱԺ պատգամավորական թեկնածու:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում