«Բրազիլական կառնավալը» կլինի նաև մունդիալի փլեյ-օֆֆում. Սերբիա-Բրազիլիա 0:2. E խումբ
SPORTՖուտբոլի աշխարհի առաջնության E խմբի վերջին տուրում Բրազիլիան Մոսկվայի «Սպարտակ» մարզադաշտում մրցեց Սերբիայի հետ:
Մեկնարկային րոպեներին աշխարհի 5-ակի չեմպիոնները լուրջ կորուստ ունեցան: Վնասվածքի պատճառով փոխարինվեց Մարսելոն: Բրազիլացիները երբեմն-երբեմն լուրջ, սուր և արագ հակագրոհում էին, բայց վերջին հարվածը պակասում էր: Աշխարհի 5-ակի չեմպիոնները վիճակագրությամբ գերազանցում էին եվրոպացիներին: Եվ գնդակը շուտով հայտնվեց սերբերի դարպասում: Ստանալով Կոուտինոյի հրաշալի փոխանցումը, գոլի հեղինակ դարձավ Պաուլինյոն:
Երկրորդ կեսում սերբերը գերակտիվ խաղով մեկնարկեցին: Մի քանի րոպե շարունակ եվրոպացիները լուրջ անհանգստացնում էին Բրազիլիայի հավաքականի դարպասապահին: Սակայն ֆուտբոլի չգրված օրենքը գործեց այս խաղում ևս՝ չես խփում դու, խփում են քեզ: Բրազիլիան արագ հակագրոհի արդյունքում կրկնապատկեց հաշվի տարբերությունը: Այս անգամ գոլը խփեց Տիագո Սիլվան: Աշխարհի 5-ակի չեմպիոնները հաղթեց Սերբիային 2:0 հաշվով:
Բրազիլիայի ազգային թիմը E խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը և դուրս եկավ փլեյ-օֆֆ: