Մեղրի-Ագարակ ճանապարհից «Օպել»-ը դուրս է եկել, հարվածել արգելապատին. վարորդը հիվանդանոցում է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 02:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ 4-րդ կմ-ին «Opel vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ., ծնված 1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



