Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Դարվին. համադամասերի «ստամոքսային» հետաքրքրությունները

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Դարվինը հանրահայտ գիտնական  է և բնագետ: Նա էվոլ յուցիայի տեսության հեղինակն է: Նրան շատ հետաքրքրում էր բնությունը, և նա հետազոտում էր այն գիտության նկատմամբ հետաքրքրությունից ելնելով:

Իրականում այնքան էլ այդպես չէ: Դարվինին բնությունը հիմնականում հետաքրքրում էր գաստրոնոմիական նպատակներով: Դեռևս Քեմբրիջում, որտեղ առանց որոշակի ձգտման սովորում էր աստվածաբանություն, նա դարձավ «Համադամասերների ակումբի» անդամ: Ակումբի անդամները հավաքվում էին շաբաթը մեկ անգամ և աշխատում էին ուտել այն, ինչ սովորաբար ռեստորաններում չի լինում: Սովորաբար դրանք լինում էին ուտելու համար չնախատեսված կենդանիների մսից պատրաստված ուտեստներ: Տարիների ընթացքում Դարվինը ընդհանրապես կորցրեց հետաքրքրությունը աստվածաբանության նկատմամբ, բայց իր հետաքրքրությունը էկզոտիկ կերակուրների նկատմամբ չկորցրեց: Օրինակ, երբ նա «Բիգլ» նավով ճանապարհորդում էր, կերել է զրահակիր (Cingulata): Զրահակիրը, ըստ նրա խոսքերի, համով շատ նման է բադի մսին: Շոկոլադագույն կրծողի միսը Չարլզը համարել է իր կերածներից ամենահամովը:

Դարվինի որդին՝ Ֆրենսիսը, պատմել է, որ նրա նամակներից իմացել է, օրինակ, որ ծեր դարչնագույն բվին հայրը նկարագրել է որպես աննման կերակուր: Պատագոնիայում Դարվինը հաճույքով համտեսել է պումայի միսը ռագուի տեսքով, և սկզբից նրան թվացել է, թե հորթի միս է ուտում: Հետագայում՝ 1833 թվականին, նույն Պատագոնիայում նա երկար ժամանակ փնտրում էր հազվագյուտ տեսակի մի պանդա՝ իհարկե ոչ հետազոտելու, այլ ճաշակելու համար, երբ հանկարծ հասկացավ, որ արդեն այդ տեսակի պանդա ճաշակել է Պորտ–Դիզայիրի մոտ, սակայն այն ժամանակ իրեն թվացել է, թե դա թռչնամիս է, քանի որ նրան ծառի վրայից էին կրակոցով վայր գցել: 

Մի անգամ, ճաշակելով ինչ–որ թռչնի միս, նրան թվացել է, թե դա ջայլամ է կամ սովորական նանդու: Եվ հանկարծ նա հասկացել է իր սխալը, բայց մինչև կհասկանար դա, ամանի մեջ ոչինչ չէր մնացել: Լավ է, որ գլուխը, վիզը, փետուրները և մաշկի որոշ մաս պահպանվել էր: Դարվինը անհապաղ թռչնի մնացորդները ուղարկում է Լոնդոնի կենդանաբանական ընկերություն: Փաստորեն, նա նոր տեսակ էր հայտնագործել, և ի պատիվ հայտնագործողի այն կոչվեց Rhea Darwini (Դարվինի նանդու): Գալապագոսներում Դարվինը սնվում էր իգուաններով, իսկ Ջեյմս կղզում նա ցնծում էր փղային կամ գալապագոսյան կրիայի (Chelonoidis elephantopus) համից: Դեռ չգիտակցելով, թե ինչ կարևոր օղակ է հանդիսանալու կրիան նրա` հետագայում առաջարկած էվոլ յուցիայի տեսությունում, նա հրամայում է «Բիգլ» նավի մեջ բարձել այդ կրիաներից մոտ 40 հատ: Ամբողջ ճանապարհին Դարվինը վայելում էր այդ կրիաների միսը, իսկ նրանց դատարկ զրահները նետում ծովը: 

Ներկայում էլ Դարվինի ծննդյան օրը՝ փետրվարի 12–ին, բնագետները, ի հիշատակ նրա, կազմակերպում են, այսպես ասած, «Ֆիլում–խնջույք», որի իմաստն այն է, որ մատուցվեն տարբեր կենդանիների մսից պատրաստված ուտեստներ:

Ամեն ինչ ճիշտ է, ժողովրդական խոսք է, որ մաշկիդ (լեզվիդ) վրա պետք է զգաս ամեն ինչ, և միայն այդ դեպքում կհասկանաս կյանքը: Զարմանալի է, բայց տվյալներ չկան Դարվինի կողմից մարդու միս ուտելու մասին: Դա քիչ հավանական է, քանի որ նա կապիկի միս հաստատ կերել է, իսկ այ, իր ստեղծած տեսությունից, որ մարդը և կապիկը մոտ ազգականներ են, երևի եզրակացրել է, որ երկուսի միսն էլ նույն համը ունի: Դե, իսկ մեր իրականության մեջ, այսպես կոչված «համադամասերները», որոնց արդեն կոկորդիլոսի մսով էլ չես զարմացնի, հազիվ թե օգտակար մի բան անեն, էլ չենք ասում գյուտերի մասին...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK