Եղեգնավանի կորած 16-ամյա բնակիչը գտնվել է
SOCIETYՀունիսի 29-ին, ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցների կողմից Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվել է Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.):
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 28-ին, ժամը 22:24-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) ս. թ. հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 22:50-ից 01:20-ը Եղեգնավան և Այգավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իրականացվել էին որոնողական աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



