Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված տարեց տղամարդը մահացել է
SOCIETYԱրշակունյաց պողոտայում հունիսի 19-ին վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«Հունիսի 19-ին, ժամը 19.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/33 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1926 թ. ծնված Կարապետ Սարգսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 28-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Կ. Սարգսյանը մահացել է: Կատարվում է քննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



