Կապանում փլուզման հետևանքով քաղաքացի է մահացել
SOCIETY«911» ծառայությանը հունիսի 29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 30 հասցեում գտնվող նախկին գյուղտեխնիկայի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա մեկ զոհ: Ինչպես տեղեկացրին Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է չշահագործվող շենքի տանիքի երկաթբետոնե սալը (7.2 քմ), ինչի հետևանքով Ա. Պ.-ն (1971 թ.) մնացել է փլվածքի տակ և մահացել:
Փրկարարները երկաթբետոնե կառուցատարրերի տակից դուրս են բերել մահացած քաղաքացվու դին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



