Ուրուգվայը մնում է, Պորտուգալիան հավաքում է ճամպրուկները. Մունդիալ-2018
SPORT
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Ուրուգվայի հավաքականը Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային ակտիվությունը Ուրուգվայը գոլի վերածեց ոչ ավել, ոչ պակաս 7-րդ րոպեին: Ստանալով Լուիս Սուարեսի դիպուկ և հաշվենկատ փոխանցումը՝ Էդիսոն Կավանին գլխի հարվածով գրավեց Պորտուգալիայի հավաքականի դարպասը:
Առաջին կեսի մնացած րոպեներին պորտուգալացիների փորձերը հաջողությամբ չպսակվեցին և միայն երկրորդ կեսի 55-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Եվրոպայի չեմպիոններից Պեպեն հավասարեցրեց հաշվի տարբերությունը:
Ուրուգվայը օգտվեց պորտուգալիայի հավաքականի պաշտպանների դանդաղկոտությունից և 62-րդ րոպեին Էդիսոն Կավանին դուբլ ձևակերպելով նորից առաջ մղեց «աղավնիներին»: Վիճակագրությամբ խաղավարտին առավելությունը պորտուգալացիների կողմն էր, բայց Ուրուգվայը պահպանեց հաղթական հաշիվը՝ 2:1 և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ուրուգվայը քառորդ եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու դեմ: Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին: