ՊՊԾ գնդի գրավմանը զոհվածների հարազատները կասկած ունեին արդար դատաքննության մասին. վարչապետ
POLITICSԱյսօր, ՀՀ դատախազության տոնին նվիրված միջողառման ավարտին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների հարազատների հետ ունեցած հանդիպումից:
Նա նշել է, որ հարազատների մոտ տարբեր մտահոգություններ են եղել արդարադատության իրականացման շուրջ, նրանք հարցեր են ունեցել, թե կլինի՞ քաղաքական դատավարություն և քաղաքական որոշումներ:
«Բնականաբար, մեր հավաստիացումն այն է, որ պետք է իրականացվի արդարադատություն»,- ասել է վարչապետը:
Նշենք, «Սասնա ծռերի» հնչեղ գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է ու նրանք արդեն ազատության մեջ են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



