«Տնակները» Հայաստանում այլևս դեր չունեն. սփյուռքի նախարար
SOCIETY«Տնակները» Հայաստանում այլևս դեր չունեն, սակայն դրան հասնելու համար հարկավոր է մեկտեղել մեր ջանքերը, լինել միասնական, մեկմեկու հանդեպ հոգատար:
Ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նա գրել է, որ եկել է ժամանակը, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի ոչ թե գոյատևելու վայր, այլ արժանապատիվ ու երջանիկ ապրելու հայրենիք: «Քիչ առաջ տեսակապի միջոցով հանդես եկա ուղերձով «Հայաստան» հիմնադրամի և ARTN հեռուստաընկերության համատեղ ջանքերով կազմակերպված թելեթոնին, որի նպատակն է նոր կահավորված բնակարաններով ապահովել Գյումրիի «դոմիկներում» ապրող ընտանիքներին: ՀՀ քաղաքացին պետք է լինի ու ապրի արժանապատիվ, դրան այլընտրանք չկա»,-մասնավորապես նշված է գրառման մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



