Դադարել են Արցախի ԱԺ երկու պատգամավորների լիազորությունները
SOCIETYԱզգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին: Այս մասին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Ավելի վաղ՝ հունիսի 22-ին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես էր եկել պատգամավորներ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի հրաժարականների մասինհայտարարությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



