Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. նախարարությունը բանակցում է վրացի և ռուս գործընկերների հետ
SOCIETYՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախարարության մամուլի Անահիտ Առաքելյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է տոմսի ամրագրում: «Բանակցություններն ընթանում են ընթացակարգը պարզեցնելու ուղղությամբ»,-ասաց նա:
Լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



