Տույժ–տուգանքները վերացվում են. տարոսը՝ մյուս բանկերին. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ակբա–Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ տեղեկացնելով, որ սույն թվականի օգոստոսի 1–ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք բանկում ունեն սույն թվականի մայիսի 31–ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
«Վերը նշված վարկառուները պետք է այցելեն Բանկի՝ իրենց սպասարկող մասնաճյուղ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի բանկը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: Վերավարկավորման պայմանագրերը կկնքվեն մինչև չորս տարի ժամկետով»,–ասված է հայտարարության մեջ:
Դե ինչ, կարծես թե սկսում է երևակվել վարկերի տույժ–տուգանքների հարցը կարգավորելու մեխանիզմը: Հնարավոր է՝ առաջիկայում այս օրինակին հետևեն նաև մյուս բանեկերը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում