Վրաերթ Երեւանի կենտրոնում. Տուժած կնոջ վիճակը կայուն ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 3-ին, ժամը 20:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կորյունի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթեւեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ս. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



