Սփյուռքի փոխնախարարը 11 միլիոն դրամ է հայտարարագրել. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնած Դավիթ Սարգսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու մասին հայտարարագրում կարդում ենք, որ նա երկու անշարժ գույք ունի՝ բնակարան ու առանձնատուն:
Նրա սեփականությունն է համարվում նաև «OPEL VECTRA B 1.6 L» մակնիշի ավտոմեքենա: Ունեցել է նաև բաժնեմաս՝ 1000 դրամի չափով: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 100 ԱՄՆ դոլար ու 11 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 813 հազար դրամ, որը երկու աշխատավարձերի հանրագումար է:
Դավիթ Սարգսյանը փաստաբան է: Նա 2017թ. հունվարից մինչև 2018թ. հունվարը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երևան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23–ը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում