Սեւանավանքի մոտ բախվել են «Volkswagen Vento»-ն եւ «Opel Astra»-ն. Կա վիրավոր
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 4-ին, ժամը 17:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջեւան-Սեւան ավտոճանապարհին` Սեւանավանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է տուժած եւ վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 67-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Vento» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1990 թ.) եւ «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ., 1985 թ.) ավտոմեքենաները:
Շտապօգնության աշխատակիցները Գ. Խ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



