Արտանիշ գյուղի կորած անչափահաս երեխաները գտնվել են
SOCIETYԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի անչափահաս բնակիչներ Էդիկ և Էդմոն Առուշանյանները հուլիսի 4-ից անհետացել էին անասնապահական ֆերմայից, որտեղ աշխատում էին ամառային արձակուրդների ընթացքում: Հուլիսի 5-ին ժամը 12-ի դրությամբ որոնողական աշխատանքները, որոնք իրականացնում էին մարզի փրկարարները և ոստիկանները, տվել են դրական արդյունք:
Ինչպես տեղեկացրեց Արտանիսի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը՝ եղբայրներին գտել են Չիլ և Արտանիշ գյուղերի հատվածում՝ Սևանա լճի ափամերձ տարածքում:
«Երեխաները ողջ և առողջ են՝ սովորական տրամադրությամբ: Այս պահին մենք փրկարարների, ոստիկանների հետ նրանց ուղեկցում ենք իրենց ծնողների մոտ»,-նշեց Շուշանյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



