Ողբերգական վրաերթ Գյումրիում. տուժողը տեղում մահացել է (ֆոտո)
SOCIETYԳյումրիում այսօր՝ հուլիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Գյումրիի Երեւանյան խճուղու 157 շենքի դիմաց Mercedes Vito մակնիշի AՏH 011 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա Հովհաննես Տատոյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը, ով, ըստ տեղեկությունների, Վրաստանի քաղաքացի է, փախուստի չի դիմել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված փողոցում իր գործընկերների հետ դիտահորերի մաքրման աշխատանքներ է կատարելիս եղել:

1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



