Գիտնականները երկրաշարժերը կանխատեսելու ճշգրիտ միջոց են գտել
SOCIETYԻսլանդացի գիտնականները օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ սեյսմիկ ակտիվությունը հայտնաբերելու և գնահատելու նոր միջոց են գտել: Նրանք հայտնաբերել են, որ սովորական մալուխը չափազանց զգայունակ է հողաշերտի շարժման և նախնական ցնցումների հանդեպ՝ գրում է BBC:-ն
Գիտնականները փորձարկումներ են կատարել երկու էլեկտրակայանները միացնող օպտիկամանրաթելային մալուխի օգնությամբ. մալուխի միջով ոչ մեծ լազերային իմպուլս է հաղորդվել, որը բավական է եղել մալուխի ողջ երկայնքով տատանումները որոշելու համար:
Երկրաշարժի կանխատեսման նոր տեխնոլոգիայի շնորհիվ գիտնականները կկարողանան ճշգրիտ որոշել սեյսմիկ ակտիվության վայրը, ժամը և զգալիորեն արագացնել բնակչության տարհանման գործընթացը: Նոր տեխնոլոգիան արդեն փորձարկվում է Մեքսիկայում և Ճապոնիայում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



