Նախագահականից վարչապետի մոտ տեղափոխված խորհրդականը 4 անշարժ գույք ունի. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 18–ին վարչապետի խորհրդականի պաշտոնը ստանձնած Ջեմմա Հակոբյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հակոբյանը հայտարարագրել է երեք բնակարան և մեկ հողամաս: Նրան է պատկանում նաև «KIA RIO 1.4» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները նոր պաշտոնին նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 500 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 441 հազար դրամ, որը նրա՝ նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձն է: Իսկ մինչ այս նշանակումը Ջեմմա Հակոբյանը աշխատել է նույնպես պետական ապարատում, զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության պետի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



