Սարի թաղի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժել է 2 բնակիչ
SOCIETY«911» ծառայությանը հուլիսի 6-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարի թաղի 9-րդ փողոցի նրբանցքի տներից մեկի բակում գտնվող 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը: Տուժածներ Մ. Պ.-ն (ծնված 1967 թ.) և Ն. Մ.-ն (ծնված 1935 թ.) շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



