Երկրպագուները չեն կարողացել մուտք գործել Մոսկվայի ամենամեծ ֆան-գոտի. բախումներ ոստիկանների հետ (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՄոսկվայի ամենամեծ ֆան-գոտում բախումներ են եղել ոստիկանների ու երկրպագուների միջև Ռուսաստան-Խորվաթիա խաղից առաջ:
Այս մասին հայտնում է Armsport.am-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը: Այս ֆան-գոտում նախորդ` Ռուսաստան-Իսպանիա խաղի ժամանակ գրանցվել էր մարդկանց ռեկորդային քանակ` մոտավորապես 100.000 երկրպագու:
Քառորդ եզրափակչից առաջ Մոսկվայում ահռելի մեծ է հետաքրքրությունը հանդիպման վերաբերյալ: Երկրպագուները մեծ քանակությամբ եկել են ֆան-գոտի` հանդիպումը դիտելու, սակայն մեծ կուտակումների պատճառով չեն կարողացել մուտք գործել: Սկսվել են փոքր բախումներ ոստիկանների հետ և ֆուտբոլասերներից մոտավորպես 500 հոգի կարողացել են անցնել արգելապատնեշներն ու հասնել ֆան-գոտի:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



