Նախկին լրագրողը Կանադայի վարչապետին մեղադրել է «ոչ պատշաճ կերպով» իրեն դիպչելու մեջ
INTERNATIONAL NEWSՆախկին լրագրող Ռոուզ Նայթը հայտարարել է, որ վարչապետ Ջասթին Թյուդոն իրեն դիպչել է «ոչ պատշաճ կերպով», հաղորդում է CBC-ն։
Նրա խոսքով, այդ գործողությունները Կանադայի ներկայիս ղեկավարը կատարել է գրեթե 20 տարի առաջ Կրեսթոն քաղաքում՝ փառատոնի ժամանակ, երբ դեռ քաղաքականության մեջ ակտիվություն չէր ցուցաբերում։ Լրագրողը հավելել է, որ նա ներողություն է խնդրել իրենից միջադեպի հաջորդ օրը, իսկ դրանից հետո լրագրողը «կապ չի հաստատել պարոն Թրյուդոյի հետ մինչ վարչապետ դառնալը եւ դրանից հետո»։
Նայթը նշել է, որ այլեւս չի քննարկի միջադեպը։ «Քննարկումները, եթե շարունակվեն, կշարունակվեն առանց իմ մասնակցության»,-եզրափակել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



