Պատահար Դիլիջանի ոլորաններում. վիրավորներից մեկն 8-ամյա երեխա է
SOCIETY
Տավուշի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 14:42-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին (7-րդ ոլորանում) «Suzuki» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 7 մետր սահել դեպի ձորը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ Մ. Պ.-ն (ծնված 1961 թ.) եւ ուղևորը՝ Ն.Բ.-ն (ծնված 2010 թ.), տեղափոխվել են Դիլիջանի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ սահմանազատել տարածքը:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



