Արտակարգ դեպք Գեղարքունիքում. Գեղամավան գյուղում դանակահարված հովիվը հիվանդանոցում մահացել է
SOCIETYԳեղարքունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 8-ին ժամը 21:30-ի սահմաններում Սեւանի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Տուժածը կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Իրավապահները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի 56-ամյա բնակիչ Հուսիկ Զաքարյանն է, ով դանակահարվել է իր տան բակում:
Փաստի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ քր.օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հովիվ էր: Սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Զաքարյանի համագյուղացին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



