Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում բրիտանուհու մահվան համար
INTERNATIONAL NEWSԲրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում նյարդապարալիզացնող նյութով թունավորված կնոջ մահվան համար, հաղորդում է Reuters-ը։
«Պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գործել բրիտանական հողի վրա, որի հետեւանքով մեր քաղաքացին է զոհվել»,-հայտարարել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նրա կարծիքով, Մոսկվային դատապարտելու գործում միջազգային հանրությունը կմիանա Բրիտանիային։ Նշենք, որ հուլիսի 4-ին Էյմսբերիում երկու մարդ հայտնվել են անհայտ նյութի ազդեցության տակ։ Կիրակի օրը տուժողներից Դոն Ստերջեսը մահացել է հիվանդանոցում, 45-ամյա Չարլի Ռոուլիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



