ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար
SOCIETYՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է, որ իրենք կսպասեն հուլիսի 25-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Այս մասին պաշտոնյան լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ անդրադառնալով հարցադրմանը, որ Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:
Ինչ վերաբերում նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշեց, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:
«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,-ասաց ՀՔԾ պետը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



