Լիպեցկի մարզում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացի հանդիսացող 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն
SOCIETYԼիպեցկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացի 8-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկություն է ներկայացրել Լիպեցկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացու վերաբերյալ:
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալներով, հուլիսի 1-ին Լիպեցկ-Դանկով մայրուղու վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Լիպեցկի մարզային մանկական հիվանդանոց տեղափոխված ՀՀ քաղաքացի հանդիսացող 8-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է տրավմատոլոգիայի բաժին։ Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»,-ասված է Հայաստանի դեսպանատան՝ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկության մեջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



