Yerevan, 19.May.2026,
00
:
00
BREAKING


ՀԷԿ–ի կառուցումը վտանգում է Դեբեդի գոյությունը և վնասում զբոսաշրջությանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փրկենք Դեբեդը» նախաձեռնության անդամներն արդեն երկրորդ օրն է՝ իրազեկման ակցիա են իրականացնում Լոռու մարզի մի քանի համայնքներում՝ փորձելով հանրության ուշադրությունը սևեռել Շնող համայնքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող ՀԷԿ–ի վրա։ Քաղաքացիներն ահազանգում են՝ ՀԷԿ–ի կառուցումը բացասական հետևանքներ կարող է ունենալ թե՛ շրջակա միջավայրի և թե՛ տարածքի զբոսաշրջության զարգացման վրա:

Նախաձեռնության անդամ Վահե Աղամյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց մեկնակետը եղել է Ախթալայի քաղաքապետարանը, այնտեղից գնացել են Նեղոց, այնուհետև՝ Ալավերդի, որտեղ փողոցներում քայլերթ են իրականացրել։ Հաջորդ համայնքը եղել է Թումանյանը։

Ալավերդու և Թումանյանի բոլոր առափնյա թաղամասերով շրջել են՝ իրազեկելով մարդկանց Շնողի ՀԷԿ–ի մասին, տեղեկացնելով, թե որտեղ է այն լինելու և ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախաձեռնության անդամները խորհրդակցել են նաև բժիշկների և բնապահպանների հետ։ Բժիշկներն իրենց ասել են, որ գետի ջրի նվազումը համաճարակների վտանգ կարող է ստեղծել, կլինեն ճահճային գոյացություններ, մոծակների թիվը կավելանա։ Ի վերջո ջրի պակասը բերելու է աղիքային հիվանդությունների ավելացման։ Բնապահպաններն էլ նշել են, որ եթե գետն իր հզորությամբ չի հոսում, ջերմաստիճանը ձորում փոխվում է, և գետը, օրինակ, ձմռանը չի սառչում։ Շրջակա միջավայրում օդի ջերմաստիճանը բավական տաք է լինում, մերձարևադարձային գոտի է դառնում։ Զրույցի պահին իրազեկման ակցիան դեռևս շարունակվում էր։ Ակտիվիստները Թումանյան համայնքի փողոցներում բարձրախոսով ներկայացնում էին իրավիճակը, և ըստ Աղամյանի, մարդկանց մեծամասնությունը դեմ է կառուցմանը։

Քաղաքացիների պահանջը մեկն է՝ պետությունն իր էներգետիկ–ռազմավարական ծրագրերից պետք է հանի այս նախագիծը, որը տեղադրված է ՀՀ էներգետիկայի նախարարության կայքում։

«Ուզում ենք այն հանվի, քանի որ այն մեր շահերին ու շրջակա միջավայրին վնաս է պատճառելու։ Եվ մեր պայքարը ոչ թե անձերի, այլ այս ծրագրի դեմ է։ 2017 թ. օգոստոսի 10–ին կառավարությունը թույլ է տվել, որպեսզի այդտեղ աշխատանքներ սկսվեն։ Շարժումը սկսվել է դեռևս այն ժամանակ, պարզապես՝ սոցիալական հարթակում։ Դա առաջին քայլն էր։ Երկրորդ քայլն իրազեկումն է։ Երրորդ քայլը կլինի տարբեր զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրատների ու ռեստորանների ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Դեբեդի չորացումը զգալի վնաս է հասցնելու զբոսաշրջությանը։ Մեր նպատակը ծրագրի հետկանչումն է։

Մենք ունենք պետական ուղղվածություն զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու և, միևնույն ժամանակ, ՀԷԿ–եր կառուցելու պետական ծրագիր։ Այս ՀԷԿ–ը, որ կառուցվելու է զբոսաշրջության կարևորագույն կենտրոն Թումանյանի շրջանում, հակասում է զբոսաշրջության զարգացման ծրագրին։ Վաղվանից (այսօրվանից–խմբ.) արդեն փակ հանդիպումներ են իրականացվելու։ Հանդիպումներ կլինեն նաև Երևանում»,– նշեց նա։

Իրազեկման ակցիայից հետո կառավարության անդամները հավանաբար տեղյակ են խնդրին։ Նրանց կողմից ինչ–որ արձագանք եղե՞լ է հարցին Աղամյանը պատասխանեց, որ ո՛չ, չի եղել, բայց Ալավերդու քաղաքային ավագանին պաշտոնապես որոշում է կայացրել, որ դեմ է ՀԷԿ–ի կառուցմանը։ Ավագանու կողմից դիմում եղել է բնապահպանության նախարարությանը, նշել են, որ սա առաջնային լուծում պահանջող խնդիր է։ Նախաձեռնության անդամներից Ալբերտ Ջավախյանի խոսքով էլ՝ կառավարությունը թույլ է տվել ներդրողների փակ ակումբին կառուցել Շնող ՀԷԿ–ը, որն ընդգրկում է գետի 60 կմ հատվածը։ Ջավախյանը տարակուսում է. «Դեբեդ գետի երկարությունը 80 կմ է, որից 16 կմ–ը հոսում է Վրաստանում, 74 կմ–ը՝ Հայաստանում, որից 60 կմ–ը, ստացվում է, վերանում է»։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service