«Վեոլիա Ջուր»-ը հայտարարում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում
SOCIETY«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտարարել են, որ Գեղարքունիքի մարզի Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից՝ անդրադառնալով հուլիսի 11-ին բնակիչների կողմից Վարդենիս-Մարտակերտ մայրուղին փակվելու դեպքի առնչությամբ որոշ լրատվամիջոցների հրապարակումներին:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ Շատջրեք և Շատվան գյուղերն ընդգրկված չեն իր սպասարկման տարածքում, հետեւաբար ընկերությունը չի կրում որեւէ պատասխանատվություն այնտեղ ստեղծված իրավիճակի համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Վեոլիա Ջուր»-ը հորդորում է լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ նման չստուգված լուրերի հրապարակումից՝ ընկերության վարկը կամա թե ակամա չվտանգելու համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



