«Վանաձոր» ՔԿՀ-ում դատապարտյալի մոտից հայտնաբերվել են արգելված իրեր
SOCIETYՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հուլիսի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝դատապարտյալ Մ. Գ.-ի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերել են արգելված իրեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից, դատապարտյալի մոտից հայտնաբերվել է 7 բջջային հեռախոս, 4 լիցքավորիչ, 1 տուփ խաղաթուղթ, 0.5 լիտր տարողությամբ 11 շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ, 1 լիտր տարողությամբ 4 շիշ գարեջուր և 0.5 լիտր տարողությամբ 2 շիշ կոնյակ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



