Հաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին տեղափոխեցին կենդանաբանական այգի
SOCIETYՀաղթանակի այգում վանդակի մեջ պահվող կարմիրգրքյան գիշատիչ բվեճին հուլիսի 13-ին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենդանաբանական այգուց տեղեկացրին, որ կենդանին մոտ 40 օր կարանտինային շրջան կանցնի, ապա պայմաններ կստեղծվեն թռչնին ցուցադրելու համար: «Բվեճը մոտավոր հաշվարկներով 30-40 տարեկան է: Այդ տեսակի թռչուններն ապրում են մինչև 80 տարի: Թռչունին վնասված են բերել «Հաղթանակի» այգի: Նրա աչքը վնասված է, բայց ընդհանուր առմամբ առույգ է»,-տեղեկացրին այգուց:
Բվեճը ՀՀ Կարմիր գրքի տվյալների համաձայն սակավաթիվ ու խոցելի տեսակ է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում «Խոցելի» կարգավիճակով: Թռչունը բնադրում է տարբեր գոտիներում` կիսաանապատից մինչև լեռնային տափաստաններ:
1
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education
2
“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network upd...
3
Unisport – Armenian Futsal Cup holder
4
Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League
5
Unibank Launches Biometric Identification in UNIMobile App



