Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
SOCIETYՀայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 14-ին, 15-ին և 19-ին առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում, գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև կարկուտ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-17-ը աստիճանաբար կնվազի 5-7, իսկ 18-19-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-ին և 19-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 16-18-ը՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



