Վթար Արարատի մարզում. վիրավորներ կան
SOCIETYԱրարատի մարզում այսօր՝ հուլիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում՝ Զանգակատուն գյուղի վարչական տարածքում, բախվել են ԿամԱԶ մակնիշի 20 ՍՕ 302 համարանիշի եւ Peugeot մակնիշի 14 ՏՏ 235 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով Peugeot-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



