NASA-ն ցուցագրել է «Մարսի սարդերի» լուսանկար
INTERNATIONAL NEWSNASA-ն հրապարակել է Մարսի մակերեւույթին «սարդեր» հիշեցնող անսովոր երեւույթի լուսանկար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Լուսանկարն արվել է ավտոմատ բազմաֆունկցիոնալ միջմոլորակային Mars Reconnaissance Orbiter կայանից։
Նշվում է, որ գարնան գալուստի հետ մոլորակի Հարավային բեւեռում ածխաթթու գազը ճեղքում է սառցաշերտը։ Դրանից հետո գազը հայտնվում է մթնոլորտում, իսկ ձեւավորված բացվածքի շուրջ մուգ փոշի է նստում։
Արդյունքում մոլորակի մակերեւույթը ծածկվում է այնպիսի բծերով, որոնք հետազոտողներն համեմատում են սառցե սարդոստայնում նստած սեւ սարդերի հետ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched




