Yerevan, 18.February.2026,
00
:
00
BREAKING


Քարանձավային մարդիկ քարանձավներում չեն ապրել

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Քարանձավային մարդիկ ապրել են քարանձավներում:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է, որ քարանձավային մարդիկ ապրել են բաց տարածքներում:

Ընդհանրապես, «քարանձավային մարդ» կոչում են քարե դարում ապրող այն մարդկանց, որոնք հետքեր են թողել քարանձավներում (նեանդարթալցիներ և կրոմոնյոնցիներ): Նեանդարթալցիները ընդհանրապես նման չեն եղել ժամանակակից մարդկանց: Իսկ ահա կրոմոնյոնցիները նման են ժամանակակից մարդկանց:

Քարանձավային մարդ տերմինն առաջացել է 19–20–րդ դարերում, երբ սկսեցին հետազոտվել քարանձավները, և այնտեղ մարդկային կենսագործունեության հետքեր հայնաբերվեցին (միայն Եվրոպայում հայտնաբերված է 277 այդպիսի քարանձավ): Քարանձավային մարդ տերմինը հիմնականում վերաբերում է պալեոլիթի վերջին սառցային դարաշրջանում ապրող մարդկանց: Նրանց նկարագրում են որպես անտաշ և անմշակույթ մարդիկ: Սրանք որսորդությամբ զբաղվող մարդիկ էին և վարում էին քոչվոր կյանք: Նրանք ապրում էին բաց տարածքներում, իսկ քարանձավները օգտագործում էին որպես պահեստներ, նաև կրոնական ծեսեր կատարելու և ցեղի մահացածներին թաղելու վայրեր: Հարցն այն է, որ բաց տարածքում նրանք ոչ մի հնէաբանական հետք չեն թողել, ժամանակը ջնջել է ամեն ինչ, իսկ քարանձավներում նրանց հետքերը նկարների կամ գործիքների տեսքով պահպանվել են: Այդտեղից էլ սխալը՝ կոչել նրանց քարանձավային մարդ: Իրականում քարանձավում ապրելը ոչ ավելի անվտանգ է, ոչ էլ ավելի հաճելի (ոտաբոբիկ ավելի հեշտ է քայլել խոտերի վրա, այլ ոչ թե սառած քարերի), բացի այդ՝ վաղ թե ուշ մարդկանց մոտ հոդացավեր և խոնավության հետ կապված այլ հիվանդություններ կզարգանային:

Հետաքրքիրն այն է, որ այս քարանձավային մարդիկ, որպես կանոն, ճամբարներ են խփել ամենագեղատեսիլ վայրերում: Անթրոպոլոգները համարում են, որ եթե ինչ–որ մեկը ցանկանում է նրանց բնակատեղին գտնել, ապա պետք է գտնի չնաշխարհիկ տեսարաններ ունեցող բաց տարածք: Նրանք բավականին վտանգավոր ժամանակաշրջանում են ապրել՝ բազմաթիվ վայրի գիշատիչ կենդանիներ և այլ վտանգներ:

Չնայած դրան, նրանք ժամանակ են գտել քարանձավների պատերին նկարելու համար: Ըստ մի վարկածի, պատերին մարդիկ կենդանիներ են նկարել ապագա որսի հաջողությունը ապահովելու համար, իսկ մի այլ վարկածի համաձայն, այդ նկարներն արել են նրանց դեռահաս երեխաները՝ ժամանակ կարճելու համար: Քարանձավային մարդիկ ունեին զարգացած սոցիալական հասարակություն, որտեղ աշխատանքը բաժանված էր բոլորի միջև, ապրում էին ընտանիքներով, բայց ցեղի հետ: Օգտագործելիս են եղել կրակ, բայց այն ստանալու մասին տվյալներ չկան: Պատրաստելիս են եղել քարե գործիքներ և անգամ զարդեր: Աստիճանաբար սկսել են օգտագործել նիզակներ և սովորել են նույնիսկ նետ ու աղեղ օգտագործել:

Ինձ թվում է՝ «քարանձավային մարդ» տերմինը սխալ է, և այդ հին մարդկանց պետք է կոչել «քարանձավային հայեր»: Իմ այս միտքը հաստատում է նաև վերջերս հայերի կողմից քարանձավում գտնված ամենահին կոշիկը՝ չարոխը: Դա նշանակում է, որ դաշտերից հայերն են առաջին անգամ «քարանձավ–բնակարան» տեղափոխվել՝ չարոխների հայտնագործությունից հետո (կարևոր է, որ ոտքերը չմրսեն, թե չէ մեկ էլ տեսար, մարդ մեջքացավ ստացավ և չկարողացավ մամոնտ որսալ):

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized