Սաուդյան Արաբիայում արգելվել են մի շարք հայտնի վիդեոխաղեր՝ կապված երեխաների ինքնասպանության հետ
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայում արգելվել են մի շարք հայտնի վիդեոխաղեր՝ կապված այն հանգամանքի հետ, որ երկու երեխաներ ինքնասպանություն են գործել, երբ նրանց դա առաջարկել են անել առցանց խաղում, փոխանցում է AP-ն։
Սաուդյան Արաբիայի աուդիովիզուալ միջոցների հարցերով ընդհանուր հանձնաժողովը հայտարարել է, որ արգելել է 47 խաղ, ներառյալ՝ Grand Theft Auto V-ն, Assassins Creed 2-ը եւ Witcher-ը:
Արգելքը կապված է 13-ամյա աղջկա եւ 12-ամյա տղայի մահվան հետ, որոնք ինքնասպանություն են գործել «Կապույտ կետ» խաղից հետո:
Blue Whale Challenge խաղում մասնակիցները մի շարք հանձնարարություններ են ստանում, որոնցից վերջինը ինքնասպանություն գործել է։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



